Չինաստանը հայտարարել է երկրում անջատողականության սպառնալիքների լրջության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի անվտանգության իրավիճակը գնալով ավելի անորոշ է դառնում, իսկ անջատողականության վտանգը՝ լուրջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Այսպես, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ու Ցյանը լրագրողներին բացատրել է 2024 թվականին ՉԺՀ-ի ռազմական բյուջեի զգալի ավելացման պլանները։
Ըստ հրապարակման՝ կենտրոնական կառավարության հակաանջատողական պայքարի հետ կապված իրավիճակը «բարդ և լուրջ է», Չինաստանի ընդհանուր անվտանգությունը դառնում է ավելի անկայուն և անորոշ։
«Աշխարհը հեռու է մեծ ներդաշնակությունից, բանակը պետք է ամրապնդվի»,- Չինաստանի Ժողովրդական 14-րդ համագումարի երկրորդ նստաշրջանի շրջանակում ասել է պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչը՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին։
2024 թվականին Չինաստանի ռազմական բյուջեն կավելանա 7,2 տոկոսով։




Լրահոս