Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վայոց Ձորի մարզ և Եղեգնաձորում մասնակցել բժշկական կենտրոնի բացման արարողությանը։
Իր ելույթի ընթացքում նա շնորհակալություն է հայտնել Առողջապահության նախարարությանը, Համաշխարհային բանկին, մարզպեարանաին և հատկապես Հայաստանի Հանրապետության հարկ վճարողներին․ «Ընդունված է ցուցատախտակնել կպցնել, թե ովքեր ֆինանսավորեցին այդ կառույցը։ Ես ուզում եմ ասել, որ այս բժշկական կենտրոնի պատերին գրված է Հայաստանի Հանրապետության բոլոր հարկ վճարողների անունները, ովքեր մասնակցել են այս կառույցի ստեղծմանը»։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ շատ կարևորում է այդ կապը, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հարկ վճարող պատկերացնի, թե ինչպես է իր աշխատանքը դառնում այդպիսի արդյունք․ «Հարկ վճարողներին իրենց հարկերը վճարելու համար հարկավոր է տեղ, ճանապարհ և սրա համար անհրաժեշտ են պետական պաշտոնյաներ, որոնք կզբաղվեն այդ գործընթացը կազմակերպելով, քանի որ հարկ վճարողը չի կարող փողոցով անցնելիս իր բաժին հարկը դնել մայթին կամ նստարանին, կամ թողնել տրանսպորտային միջոցի մեջ, կամ զբոսայգու ծառի տակ։ Հարկավոր է, որ լինի հարկերը վճարելու համակարգ»։
Փաշինյանը նշել է, որ այս գործառույթը հենց ՊԵԿ-ին է տրված և հարկերի վճարումը ավելի հուսալի դարձնելու համար աշխատողների համար պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ «նրանց աչքը դրսում չլինի», որպեսզի շատ հարկ գեներացվի։