ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ն, Ցեղասպանության կոնվենցիայի շրջանակներում, պետք է դիմի Մարդու իրավունքների միջազգային դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի․Էդմոն Մարուքյանը՝ հրաժարականի պատճառների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը ուղիղ եթերում անդրադարձ է կատարել պաշտոնից հրաժարական տալու պատճառներին։

Մարուքյանը նշել է, որ հատուկ հանձնարարություններով դեսպան լինելու առաջարկը ստացել է այն ժամանակ, երբ եռում էր ռուս-ուկրաինական պատերազմն ու սկսվել էր հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը։

«Այդ ժամանակ գոյություն ունեին Հայաստանի Հանրապետության կողմից գծված կարմիր գծեր․ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգությա միջազգային մեխանիզմի ներքո երաշխավորումը, այսինքն՝ ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչում են միմյանց։ Հայաստանը չի պահանջում Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ փոխարենը միջազգային իրավունքի ներքո ստանում է հայերի անվտանգության երաշխավորությունը։ Այս մասին հայտարարությունը հնչում է Պրահայում՝ փաթեթի համաձայն, սակայն վերոնշյալ հայտարարությունից որոշ ժամանակ հետո Ադրբեջանը չի հայտարարում ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին», – ասել է Մարուքյանը։

Նա անդրադարձել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի իրականացրած գործողություններին՝ նշելով, որ տեղի է ունցելե էթնիկ զտում, ինչը փլուզել է վերոնշյալ ծրագիրը։ Մարուքյանը մատնանշել է, որ էթնիկ զտման քաղաքականությունից հետո Ադրբեջանը չի մասնակցել ամերիկյան հարթակներում տեղի ունեցող գործընթացներին՝ միակողմանիորեն ԱՄՆ-ին գործընթացից դուրս հանելու պահանջ ներկայացնելով։

«Շատ դեպքերում այն մտայնությունը, որ մենք միակողմանիորեն բարի կամք կդրսևորենք, և Ադրբեջանը դա կգնահատի և ինքն էլ բարի կամք կդրսևորի՝ դա չի աշխատել, չի աշխատում և չի աշխատելու։ Այս օրերին Ստեփանակերտում քանդվում է Ազգային Ժողովի շենքը, այսինքն եթե Ադրբեջանը պլան ուներ, որ հայերը այնտեղ պիտի ապրեն, դա չպիտի արվեր, սակայն Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես նման երևույթներին չի արձագանքում։», – շեշտել է Մարուքյանը՝ հավելելով, որ արցախահայության խնդիրը չի կարող լինել Ադրբեջանի ներքին գործը։

Մարուքյանը կարծում է, որ ՀՀ-ն պետք է դիմի Մարդու իրավունքների միջազգային դատարան՝ Ցեղասպանության կոնվենցիայի շրջանակներում՝ ընդդեմ Ադրբեջանի։




Լրահոս