Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տված հարցազրույցում ասել է, որ Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմամբ:
«Հաստատում եմ ղազախական ընկերությունների հետաքրքրությունը ղարաբաղյան տարածաշրջանի վերականգնման նախագծերին մասնակցելու հարցում»,- ասել է Տոկաևը:
Նա շեշտել է, որ Ղազախստանը և Ադրբեջանը զգալի տրանսպորտային և լոգիստիկ ներուժ ունեն:
«Աստանան և Բաքուն ակտիվորեն աշխատում են թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում ինտեգրման զարգացման համար»,- ասել է Տոկաևը: