Հինգշաբթի օրը Երևանի ավագանին ուշ երեկոյան հանձնաժողովի նիստ արեց և առաջին փուլով ընդունեց տրանսպորտի ուղեվարձի թանկացման նախագիծը: Այն մարտի 12-ին արդեն վերջնական կընդունվի նաև ավագանու նիստում:
Իսկ թանկացումից հետո վճարման ի՞նչ փաթեթներ են գործելու տրանսպորտով ուղևորափոխադրումների համար:
Այսպիսով, ըստ նախագծի, առաջարկվում է տարեկան կտրվածքով երթևեկության համար տրանսպորտի ուղեվարձը դարձնել 90.000 դրամ՝ քարտային տարբերակով, իսկ եթե ձեռք եք բերում էլեկտրոնային կրիչ, ապա՝ 88.000 դրամ:
1 ամսվա համար՝ 9000 դրամ, 1 օրվա համար 8 անգամ երթևեկելը կարժենա 900 դրամ, իսկ 7 օրվա համար առավելագույնը 30 անգամ տրանսպորտով երթևեկելը 5000 դրամ, 90 րոպե երթևեկելը կարժենա 300 դրամ: 30 օրում 10 ուղևորության համար քաղաքացիները կվճարեն 2200 դրամ: Նախագծով առաջարկվում է նաև տարեկան փաթեթ՝ 365 օրում անսահամանափակ երթևեկելու համար 90.000 դրամ:
Քրիստինա Մուշեղյան