Վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը։ 2024 թվականի հունվարին պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակի փոփոխությունն ըստ ՀՀ մարզերի և քաղաք Երևանի հետևյալն է․
Վիճակագրական կոմիտեի աշխատանքի շուկայի ցուցանիշների հրապարակած տվյալների համաձայն՝ ՀՀ մարզերից գործազրկության ամենաբարձր ցուցանիշը դիտվել է Լոռու մարզում։
Պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը 2023 թվականի հունվար ամսին կազմել է 48 հազար 357 մարդ, իսկ 2024 թվականի հունվար ամսին կազմել է 45 հազար 872 մարդ։ Եթե համեմատենք, կստացվի, որ այս տարի նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշը կրճատվել է 2 հազար 485 մարդով։
Խորհրդատվություն ստացած աշխատանք փնտրողների քանակը կազմել է 6 հազար 223 մարդ։ Աշխատուժի պահանջարկը և թափուր աշխատատեղերի ծանրաբեռնվածությունը հունվար ամսին կազմել է 3 հազար 156 մարդ, մեկ թափուր աշխատատեղի համար պայքարում է 20 անձ։
Էմմա Միքայելյան