Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանն Արցախի էթնիկ զտման մասին ֆիլմ կներկայացնի, որում ներառված կլինեն նախկին ռազմաքաղաքական ղեկավարության հարցազրույցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ադրբեջանական պետական լրատվամիջոցները պատրաստվում են ներկայացնել վավերագրական ֆիլմ, որում կներկայացվի Պետական անվտանգության ծառայության (DTX) կողմից Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության (ըստ ադրբեջանական մամուլի՝ Ղարաբաղի անջատողական առաջնորդների) ձերբակալությունները: Այս մասին հայտնում է The Azeri Times-ը: Հայտնի է, որ ֆիլմը պատմում է Արցախում սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպան գործողությունների և էթնիկ զտման (ադրբեջանական մամուլում՝ «Հատուկ գործողություն») մասին:

Հաղորդվում է, որ DTX-ի հատուկ ջոկատայինները ներթափանցել են Ստեփանակերտի խորքերը՝ անսպասելի մտնելով կոնյակի գործարան, որտեղ էլ ձերբակալել են ղեկավարներին:

Վավերագրական ֆիլմում ներառված է նաև Արայիկ Հարությունյանի հարցազրույցը։ Հայտնի է, որ նրան հիմնականում հարցեր են ուղղել 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած Գյանջայի գործողությունների վերաբերյալ, քանի որ հրապարակայնորեն դրա պատասխանատվությունը վերցրել էր իր վրա:
AzTV-ի փոխանցմամբ այն կհրապարակվի մարտի 28-ին ժամը 21:00-ին:




Լրահոս