ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուշկինի դպրոցում «աստղաբաշխական» գումարներ են հավաքում․ ծնողների ահազանգն ու տնօրենի պարզաբանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն ահազանգ էր ստացվել Երևանի Ա․ Ս․ Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի ծնողներից, թե ավարտական դասարանների յուրաքանչյուր աշակերտից հավաքվում է «կլորիկ» գումար՝ ավարտական միջոցառումների կազմակերպան համար։

Դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը մեզ հետ զրույցում հերքեց այդ լուրը և նշեց, որ նա անձամբ զրուցել է ավարտական դասարանների ծնողների հետ և պարզաբանել է նրանց իրավունքները՝ մասնավորապես գումարային հարցերի հետ կապված։

«Մենք արդեն իսկ կանխարգելիչ միջոցառումները իրականացրել ենք, յուրաքանչյուր դասարանում անձամբ խոսել եմ ծնողների հետ, ներկայացրել եմ իրողությունը, պարզաբանել եմ բոլոր այն գործընթացները, որոնց իրավունքը նրանք ունեն՝ մասնավորապես գումարային հարցերի հետ կապված»,- ասաց տնօրենը։

Տնօրենը նաև նշեց, որ եղել են դեպքեր, երբ ընտանիքում ծնողին անհրաժեշտ է եղել գումար և ծնողը դիմել է տան անդամներին՝ ասելով, որ դպրոցը հավաքագրում է գումար։
«Դեպքեր են եղել, որ ծնողները տանը դիմել են տատիկներին կամ պապիկներին, որ դպրոցը հավաքագրում է այսքան գումար, ինչը ճիշտ չէ։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր դեպքի հետևից պետք է հետևողական գնալ»,- նշեց տնօրենը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս