ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊԲ ո՞ր գնդապետի մեքենան է Հակակոռուպցիոն կոմիտեն առգրավել․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Հակակոռուպցիոն կոմիտեի կողմնից Արցախի կառավարության միջոցներով ձեռք բերված ՊԲ մեքենաներն առգրավելու գործընթացից: Մասնավորապես մեզ հայտնի է դարձել, թե կոնկրետ ում մեքենան է առգրավվել Հակակոռուպցիոն կոմիտեն: Մասնավորապես՝ նախաքննական մարմինը առգրավվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետ գնդապետ Վիկտոր Առստամյանի ՊԲ մեքենան:

ArmLur.am-ը գրել էր, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն` Հակակոռուպցիոն կոմիտեն Արցախի կառավարության միջոցներով ձեռք բերված ՊԲ մեքենաներն առգրավելու գործընթաց է սկսել:

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ ՊԲ մեքենաների մասով քրեական վարույթ կա նախաձեռնված յուրացման մասով, սակայն ուշագրավն այն է, որ զինվորականներից շատերը դիմել են դատարան, ու դատարանը որոշում ունի կայացրած՝ որեւէ մեկը չի կարող արցախցուն զրկել իր մեքենայի տիրապետումից, սակայն նախաքննական մարմինը դատարանի որոշումը մի կողմ է թողել, ու առգրավվում են արցախցիների մեքենաները:
ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Ռոման Երիցյանը հայտնեց, որ կրկին առգրավել են քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող մեքենան՝ այս անգամ բացեիբաց անտեսելով նաև դատարանի որոշումը։

Քնար Մանուկյան




Լրահոս