Ուկրաինան մինչև 2024 թվականի գարնան վերջ կստանա ընդամենը վեց F-16 կործանիչ՝ 45-ի փոխարեն, որը եվրոպական երկրները, ինչպիսիք են՝ Դանիան, Նիդեռլանդները, Նորվեգիան և Բելգիան, խոստացել էին ուղարկել 2023 թվականին։ Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով աղբյուրներին։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Դանիան առաջին վեց կործանիչները Կիև կտեղափոխի մինչև գարնան վերջ։ Մինչև 2025 թվականի վերջ սպասվում է այնտեղից ևս 13 ինքնաթիռի մատակարարում։ Մնացած եվրոպական երկրները դեռ կոնկրետ ժամկետ չեն նշել Ուկրաինա ինքնաթիռներ ուղարկելու վերաբերյալ։
Բացի այդ, ուկրաինացի օդաչուների պատրաստումը, որոնք սովոր են օգտագործել խորհրդային տեխնիկան և մարտավարությունը, ավելի դանդաղ է ընթանում, քան նախատեսված էր, քանի որ նրանք ստիպված են եղել տիրապետել անգլերենին և արևմտյան մոտեցումներին, նշում է պարբերականը:
Այս կապակցությամբ, օրինակ, Նիդեռլանդները, ըստ Թագավորության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Յուրիան Էսերի, չի ուղարկի Կիև խոստացված 24 ինքնաթիռները այնքան ժամանակ, քանի դեռ «Ուկրաինան պատրաստ չէ ընդունել դրանք»։