
Մարտի 7-ի ժամը 23.25-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 38-ամյա Ակակի Մ.-ն:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2015 թ. հունվարի 1-ից Գերմանիայի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր մի շարք հանցատեսակների՝ գողության, մարմնական վնասվածք պատճառելու, ազատությունից զրկելու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:
Խափանման միջոցը՝ կալանք: