Լրագրողները բոյկոտեցին Սուրենյանցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը կրկին խոստացավ ու չեկավ լրագրողների հետ հանդիպմանը, չնայած որ ինքն էր խնդրել կազմակերպել հանդիպում` պատճառաբանելով, որ իրեն ուրիշ տեղ հնարավորություն չեն տալիս խոսելու, իսկ ինքը կարևոր հայտարարություններ ունի անելու:

Լրագրողները պայմանավորվեցին, որ այլևս չեն ներկայանա Սուրենյանցի հրավիրած ասուլիսներին և թույլ չեն տա ոտնահարել իրենց իրավունքները:

Իսկ թե ինչ հայտարարություններ ուներ անելու Սուրենյանցը, այդպես էլ չիմացանք:

Հիշեցնենք, որ Սուրենյանցը նախորդ անգամ ևս հրավիրել էր ասուլիս և կրկին չէր ներկայացել:




Լրահոս