ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը ոչ մի հարցին պատասխան չտվեց. գյուղացիները մնացին իրենց խնդիրների հետ մենակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը՝ մարտի 9-ին, Վայոց ձոր կատարած այցի ժամանակ այցելեց նաև Ելփին բնակավայր, Խաչիկ գյուղ և Եղեգնաձոր քաղաք։

Խաչիկ գյուղում հավաքված մի խումբ մարդկանց Փաշինյանը հորդորեց հղել իրենց անհանգստացնող հարցերը՝ հաշվի չառնելով, որ գուցե շատ հարցերի պատասխանների ինքը չի տիրապետում։ Հենց այդպես էլ եղավ․ Խաչիկ գյուղի բանակիչների կողմից հարցերի տեղատարափ հորդեց Փաշինյանի ուղղությամբ, սակայան ոչ մի հարց այդպես էլ պատասխան չստացավ։

Փաշինյանը ոչ մի հարցի պատասխան հստակ ձևակերպված չսահմանեց։ Յուրաքանչյուր հարցի պատասխան ստանալու համար կամ հայացքով ՀՀ ՏԿԵ նախարարության Գնել Սանոսյանին էր փնտրում Փաշինյանը, կա՛մ աջ ու ձախ էր նայում՝ իր պատվիրակությունում թեմայի հետ կապված մի գիտակ հայացքի հանգելու համար։ Թեմայից տեղյակ ոչ մի մարդ Փաշինյանի թիմում չկար։

Փաշինյանը լսեց, հասկացավ, բայց կրկին ոչ մի պատասխան չտվեց։

Փաշինյանի հանդիպումից եզրակացնում ենք, որ նա տեղյակ չէ ո՛չ կրթության ոլորտի ատեստավորումներից, ո՛չ սահմանամերձ բնակավայրերին հատկացվող վարկային ծրագրերից, ո՛չ համայնքի ոռոգման ծրագրերից։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս