Գործող վարչապետը արդեն համաձայնել է այդ գյուղերը հանձնել․ քաղաքագետ Ստեփան Դանիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սահմանազատման գործընթացի շրջանակներում կլուծվի նաև Ադրբեջանի 4 էքսկլավային գյուղերի (Յուհարի Ասիփարա, Սոֆուլու, Բարխուդարլի եւ Քյարքի) ազատման հարցը, որոնք օկուպացրել է Հայաստանը»,- նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ArmLur.am-ի հետ զրույցում նկատեց, որ վարչապետը արդեն համաձայնել է այդ գյուղերը հանձնել։ Ըստ Դանիելյանի՝ Փաշինյանի վերջին ամիսների ելութները վկայում են հենց այդ մասին․

«Որքանով ես եմ հասկանում, գործող վարչապետը արդեն համաձայնել է այդ գյուղերը հանձնել, վերջին ամիսների ելույթները լսեք, դրա մասին են, և նաև այնտեղ՝ սահմանագծում գտնվող զինվորների տրված հրահանգներից կարելի է ասել, որ իրենք արդեն համաձայնել են և դեռ չգիտեն՝ ինչպես ներկայացնեն Հայաստանի հասարակությանը»,-ասաց քաղաքագետը:

Քաղաքագետը վստահ է, որ Հայաստանը պաշտպանելու համար պետք է ներկա կառավարությունը հրաժարական տա, պետք է նորմալ քաղաքական ընդդիմություն ձևավորվի, ձևավորվի արտաքին քաղաքականություն, հանրության հոգեբանությունը փոխվի, և այդ դեպքում ոչ միայն 4 գյուղը չենք կորցնի, այլ նաև ապագայում գյուղեր, տարածքներ:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս