Պահքի ընթացքում թույլատրելի ճաշատեսակ. ոսպով ապուր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մեծ Պահքի երեսուներորդ օրն է. այն սկսվել է Բուն Բարեկենդանից հետո՝ փետրվարի 12-ին:

ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում Պահքի ընթացքում թույլատրելի ճաշատեսակների և քաղցրեղենի բաղադրատոմսերի շարք, ինչպես նաև թույլատրելի սննդի և խմիչքի տեսակներ:

Ոսպով ապուր. մեկ ճաշի գդալ ձիթայուղի մեջ տապակել մեկ գլուխ մանր կտրատած սոխ, ավելացնել մեկ բաժակ կարմիր ոսպ և 750 մլ. ջուր. կաթսան փակել և թողնել, որ եփվի: Որոշ ժամանակ անց ավելացնել ½ թեյի գդալ քրքում, ½ թեյի գդալ սև պղպեղի փոշի, ¼ թեյի գդալ համեմի հունդ և ¼ թեյի գդալ քիմիոն, աղ՝ ըստ ճաշակի և թողնել, որ եփվի այնքան մինչև դառնա միասեռ զանգված: Հարկ եղած դեպքում կարելի է ավելացնել ջրի քանակը՝ ավելի թեթև զանգված ստանալու համար:

Մատուցել ապուրի ամանների մեջ՝ ուտելուց առաջ վրան թարմ լիմոնի քամած հյութ և քիմիոն ավելացնելով:

Բարի ախորժակ

Հուրի Բաղդասարյան




Լրահոս