
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ղազախա-ադրբեջանական միջպետական խորհրդի նիստում անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին․
«Այսօր մենք մանրամասն քննարկել ենք տարածաշրջանային խնդիրները, Կասիմ-Ժոմարտ Կեմելևիչին տեղեկացրել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքի մասին։ Ես հույս հայտնեցի, որ այս գործընթացը կավարտվի խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ և մեր պատմության այս դժվարին ու մութ էջը փակելով», – նշել է Ալիևը։