
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, հնարավոր է, հինգշաբթի օրը այցելի Մոսկվա. հայտնել է РИА Новости-ի՝ ՄԱԿ-ի աղբյուրը:
«Ամենայն հավանականությամբ, այո՛, նա կայցելի»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Չի բացառվում, որ Վլադիմիր Պուտինը կընդունի Պան Գի Մունին՝ նրա հետ անձամբ բանակցելու համար. գրում է tvc.ru-ն:
Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն նշվում: