
Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ մարտի 20-ին Ազատության հրապարակում արցախցիները հանրահավաք են հրավիրելու:
Ըստ մեր աղբյուրների՝ արցախցիների օրակարգում իրենց բնակարանային խնդիրն է` հայրենի իշխանություններից պահանջելու են հարցին լուծում տալ:
Մեր տեղեկություններով՝ արցախցիների համար անհայտ է մնում նաև այն հարցը, թե ինչպես է լուծվելու իրենց տրվող սոցիալական աջակցության խնդիրը, քանի որ ապրիլի 1-ին այն ավարտվելու է:
Armlur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ արցախցիները գրություն են ուղարկել Երևանի քաղաքապետարան և իրազեկել հանրահավաքի լինելու մասին:
Նշենք, որ հանարահավաքը քաղաքական բնույթի չի լինելու, այն կազմակերպել են արցախցի պահեստազորային սպանները:
Սոնա Գրիգորյան