ՖՈՏՈ. Էմմա Սթոունը «Օսկար»-ի երկրորդ արձանիկով իր տեղն է զբաղեցրել բազմակի արձանիկներ ունեցող դերասանուհիների «էլիտար» խմբում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում կայացավ «Օսկար» – ի 96-րդ մրցանակաբաշխությունը, որը յուրահատուկ էր ոչ միայն «Օփենհայմեր» ֆիլմի համար, որը երեկոյի ընթացքում արժանացել է 7 արձանիկի, այլ նաև «Խեղճուկրակները» (Poor Things) ֆիլմի գլխավոր դերակատար Էմմա Սթոունի համար։

Երեկոյի ընթացքում դրեասանուհին կյանքում երկրորդ անգամ հաղթեց Առաջին պլանի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում` հավասարվելով այնպիսի դերասանների, ինչպիսիք են`Մերիլ Սթրիփը, Ջոդի Ֆոսթերը, Քաթերին Հեփբըրնը, Ջեյն Ֆոնդան և Ֆրանսիս ՄքԴորմանդը։

Էմմա Սթոունն առաջին անգամ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկար» – ի արձանիկի էր արժանագել 2017 թվականին` «Լա լա լենդ» ֆիլմում իր դերակատարման համար։

Հուրի Բաղդասարյան




Լրահոս