Գյումրիում Mazda-ով վրաերթի են ենթարկվել 9 և 14-ամյա երեխաներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 11-ին վարերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 52-ամյա Հովհաննես Ա.-ն իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Շչերբինայի փողոցի 8 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 9-ամյա Աշոտ Ն.-ին և 14-ամյա Մանե Ն.-ին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխվել Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք։




Լրահոս