
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար ծախսել Հայաստանի ժողովրդավարությունն ու տնտեսությունն ամրապնդելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Պետդեպարտամենտին։
«Հայաստանի հարցով բյուջեն ենթադրում է 52 միլիոն դոլար»,- լրագրողներին ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ պատասխանելով «Հայաստանում տնտեսության և ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ծախսերի չափի մասին» հարցին։