
ՀՀ Ազգային ժողովի Հայաստան֊Գերմանիա խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությունն այսօր` մարտի 11֊ին, հյուրընկալվեց Համբուրգի քաղաքային խորհրդում` Ռատհաուսում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը:
«Պատվիրակության անդամները գրառումներ կատարեցին Պատվո հուշամատյանում, որից հետո կարճատև զրույց ունեցան Համբուրգի քաղաքապետ պարոն Պետեր Չենչերի հետ»,- գրել է նա։