Մարտի 12-ին, ժամը 06:50-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լճափ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ) և գլխիվայր հայտնվել ճամփեզրյա փոսում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և պարեկային ծառայության աշխատակիցների հետ ուղղել ավտոմեքենան։