ArmLur.am-ին քաղաքացիներն ահազանգում են այն մասին, որ էլեկտրոնային համակարգով դեղատոմսեր ձեռք բերելու համար ստիպված են լինում մի քանի անգամ մոտենալ դեղատուն և դեղատոմսը ստանալ՝ լավագույն դեպքում 15 րոպեի ընթացքում:
«Օնլայն դեղատոմսերը մեծ գլխացավանք են առաջացրել քաղաքացիների համար, հատկապես այն մարդկանց, ովքեր մշտապես են դեղեր գնում: Armed-ը ավելորդ հերթեր է գոյացնում, ցերեկը սկեսուրս գնաց դեղատուն, բայց նրան պատասխանեցին, որ երկար պրոցես է և դեռ չեն կարող օգնել: Ստացվում է քաղաքացին պիտի մնա առա՞նց դեղի: Ծրագրին ոչ բժիշկներն են լավ տիրապետում, ոչ էլ դեղատան աշխատողները: Համակարգն էլ իր հերթին ևս խնդիրներ է ստեղծում: Մի դեղի համար երկու անգամ դեղատուն եմ գնացել՝ ինչ է թե աշխատողը համակարգին լավ չի տիրապետում և չի կարող սպասարկել: Ծրագիրը լավ չի աշխատում, ինչի պատճառով էլ հերթեր են գոյանում, մի դեղ գնելու համար 15 րոպե դեղատանը ստիպված կանգնում ենք»,- ArmLur.am-ի հետ իր բողոքն է ներկայացրել քաղաքացին:
Նա նաև նշեց, որ էլեկտրոնային դեղատոմսերի պատճառով, քաղաքացիները ստիպված են գնել դեղի ողջ թերթիկը (лист), քանի որ համակարգը հատավաճառք չի թույլատրում կատարել:
Նանիկ Աղասյան