Պահքի ընթացքում կարելի է ուտել. թույլատրելի աղցաններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մեծ Պահքի երեսունմեկերորդ օրն է. այն սկսվել է Բուն Բարեկենդանից հետո՝ փետրվարի 12-ին:

ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում Պահքի ընթացքում թույլատրելի ճաշատեսակների և քաղցրեղենի բաղադրատոմսերի շարք, ինչպես նաև թույլատրելի սննդի և խմիչքի տեսակներ:

Վարունգով աղցան. բարակ օղակներով կտրատել 3 վարունգ և կես կարմիր սոխ, վրան ավելացնել ձիթապտղի ձեթ, ¼ բաժակ սպիտակ գինու քացախ, 1 ճաշի գդալ մեղր, 2 ճաշի գդալ մանրացրած սամիթ, աղ և սև պղպեղ՝ ըստ ճաշակի:

Սիսեռով աղցան. խաշել մեկ բաժակ ֆուզիլի տեսակի մակարոն, լվալ և թողնել, որ չորանա: Ապա վրան ավելացնել կիսած մանր լոլիկներ, կտրատած վարունգ, ռեհանի տերևներ և խաշված սիսեռ: Արդեն պատրաստ բաղադրիչներին ավելացնել ձիթապտղի ձեթ, թարմ լիմոնի քամած հյութ, մի փոքր սպիտակ խաղողի քացախ, աղ, պապրիկա և մանրացրած համեմ:

Բրոկոլիով աղցան. բրոկոլին կտրատել, լցնել խորը ամանի մեջ և վրան եռացրած ջուր ավելացնել ու մեկ ժամ թողնել, որ մաքրվի: Այդ ընթացքում կտրատել ավոկադոն, վարունգը և կարմիր սոխը՝ մանր քառակուսիների, ավելացնել մաքրված բրոկոլին, նախապես թրջած նուշ, կարմիր կեռասի չիր և դդմի սերմեր: Որպես թանձրուկ ավելացնել ձիթապտղի ձեթ, բալզամիկ քացախ, թարմ քամած լիմոնի հյութ և աղ:

Բարի ախորժակ

Հուրի Բաղդասարյան




Լրահոս