
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշմամբ ընդհանուր առմամբ 1 միլիոն 763 հազար 257 ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակվել բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ԳՈՒՇ» ՍՊԸ-ի նկատմամբ (հասցե՝ ք.Երևան, Սեբաստիա 8/4)։
Այս մասին հայտնում են տեսչական մարմնից՝ նշելով, որ արձանագրված թերություններն ու խախտումները վերացվել են։