ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասում եք՝ ՌԴ-ն չի ճանաչել մեր ինքնիշխան տարածքը, բայց հենց դուք եք ասել ձյունոտ սարերը մեր ինչին են պետք. հարց Նիկոլ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Փաշինյանը մամուլի ասուլիսում պատասխանում է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։ «Ժողովուրդ» օրաթերը նույնպես հարցով դիմեց վարչապետին։

«Դուք ասում եք ռուսները ցույց չեն տվել մեր ինքնիշխան տարածքը. իսկ այլ որ երկիրներն են մեր ինքնիշխան տարածքը ճանաչել, երբ, ինչպես… Պարոն վարչապետ դուք էլ տարբեր առիթներով մեր ինքնիշխան տարածքների մասին խոսելիս կամ ասել եք լքված գյուղեր, կամ ձյունոտ հեռավոր սարեր. ի վերջո կարող եք սահմանել որն է մեր ինքնիշխան տարածքը

2. ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցում ամրագրվում է, որ կան փաստական տվյալներ առնվազն 32 անձանց՝ 2020-ի պատերազմից հետո բռնի անհետացման վերաբերյալ, որոնց ճակատագրի մասին Ադրբեջանը տեղեկություն չի հաղորդում։ Շարունակում է բաց մնալ 2020-ի 44-օրյա պատերազմում և դրանից հետո անհետ կորած համարվող 215  ՀՀ քաղաքացիների և Արցախի հայերի ճակատագիրը։ 2023 ին նրանց կողքին հայտնվեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Հայաստանում շատ շրջանակներ արձանագրում են, որ ձեր իշխանությունը բավարար ջանքեր չի գործադրում գերիների վերադարձի համար: Խնդրում եմ հստակ ասել, թե վերջին անգամ երբ, ի՞նչ ձևաչափով եք քննարկել հայ գերիների վերադարձի հարցը և ինչ պատասխան եք ստացել Ալիևից ու ձեր զրույցի միջնորդների կողմից, եթե դրանք եղել են»:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս