ՖՈՏՈ. «Դուբայ մոլ»-ը՝ աշխարհի ամենաշատ այցելվող վայր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբական Միացյալ Էմիրությունների հայտնի «Դուբայ մոլ»-ը 2023 թվականին ամենաշատ այցելուներ ընդունած վայրն է:

2023 թվականի ընթացքում մոլ է այցելել 105 միլիոն մարդ, որը 19 տոկոսով ավելի է 2022 թվականի ցուցանիշից, երբ այցելուների թիվը կազմել է 88 միլիոն:

«Էմաար» կազմակերպությանը պատկանող մոլի այցելուների թիվը 2024 թվականի առաջին երկու ամիսներին հասել է 20 միլիոնի:

Կազմակերպության ղեկավար Մոհհամմադ Ալաբբարը ասել է. «Այս թվերն արտացոլում են «Դուբայ մոլ»-ի տպավորիչ կարգավիճակը և արտացոլում են Դուբայի հեռատես առաջնորդությունն ու հզոր տնտեսությունը: Մարմնավորելով քաղաքի կենսունակ ոգին՝ մենք վճռորոշ դեր ենք խաղում քաղաքի հաջողության և նորարարության հարցում»:

Ավելի քան 1 միլիոն մետր քառակուսի տարածքով մոլը առաջարկում է 1200 մանրածախ խանութ, հարյուրավոր սննդի կետեր, սառցադաշտ, հսկա ակվարիում և «Չայթաուն» թաղամաս:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս