Լավ ինչն ենք սխալ անում մենք Ռուսաստանի հետ հարաբերություններում: Որեւէ վատ բան ենք արել, որեւէ դաշնակցային պարտավորություն չենք արել, որեւէ մարդկային սխալ ենք գործել: Հասկանում եմ մոնստրային պատկերացումներ ունեք իշխանության մասին, որ փող են ուտում, հետո ուրիշ բան են ուտում, ինչ որ ֆանատիզմի մեջ… դուք էլ եք հարցնում ինչի սենց եղավ, ոնց որ ինչ եղավ, էլ չի բռնում: Լավ մե՞նք ենք երեւի սխալ անում, որ Արշակ Կարապետյանի նման ՌԴ-ում կապեր ունեցող մարդուն չենք նշանակում ՊՆ: Մենք խակ ենք: Պետք ա եւս մեկ հավատարմության երդում տալ մեր հարաբերություններին հանուն մեր երկրի, մեր ապագայի, մեր ժողովրդի: Էլ ինչ ա պետք անել: Հրաժարական ա պետք տալ, տալիս ենք: Մեր ընդդիմությունն անընդհատ ասում էր մենք ունենք հավաստի տեղեկություններ, երբ դիմել եք ՀԱՊԿ-ին ոչ թե 4-րդ կետի 3-րդ նախադասության համաձայն, այլ չարամիտ կերպով, 2 հոդվածի 4-րդ պարբերության ստորակետի համաձայն, ստեղծել եք իրավական խոչընդոտ, որ պարտավորությունները չկատարվեն դաշնակցային: Հետո գալիս ենք, դողալով նայում ենք, որ չէ հենց դրանով էլ դիմել ենք: Լավ բա ինչն է պրոբլեմը: Կարողա՞ մենք ենք պրոբլեմը, թողենք ռադներս քաշենք: Սկսում ենք թերթել գրագրությունը, տեսնում ենք, որ մենք չենք: Լավ էլ ինչ անենք: Եւ Արշակ Կարապետյանը այդ բաժակի վերջին կամ նախավերջին կաթիլներից մեկն է: Մենք էլ չգտենք ինչ անենք, էսօր էլ չգիտենք ինչ անենք, որ ՀԱՊԿ-ը ցույց տա թեկարմիր գրծը որտեղով ա անցնում:
Այս մասին ասուլիսի ժամաակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։