Համացանցում ակտիվ շրջանառվում են լուրեր, որ Երևանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիան փակվում է, սակայն թե՛ Կոնսերվատորիայի ռեկտորը, թե՛ ԿԳՄՍՆ-ն հերքում են այդ փաստը, նշելով, որ վերանորոգվելու է Կոնսերվատորիան։
Այս թեմայով ֆեյսբուքյան տիրույթում շատ օգտատերեր էլ հրապարակումներ են անում, որ Կոնսերվատորիայի կորուստը ավելի ծանր է տանում հասարակությունը, քան Արցախինը։
Կոնսերվատորիայի ֆեյսբուքյան էջում երեկ տարածվել էր հայտարարություն, որում նշված էր, որ այսօր տեղի է ունենալու համակոնսերվատորիական ժողով։
ԶԼՄ-ների մուտքը ժողովին արգելված էր, սակայն Կոնսերվատորիայի բակում հավաքված շատ մարդիկ հայտնեցին իրենց դժգոհությունը։
ArmLur.am-ի հետ «Հայաստանի ժողովրդական շարժում» ՀԿ ղեկավար Վազգեն Պետրոսյանը անդրադառնալով թեմային, ասաց, որ ամիսներ առաջ էլ խոսել են, որ բուհերը, ակադեմիաները, ինստիտուտները և կրթական համակարգը ուզում են քանդել։
«Հիմա որպեսզի թույլ չտանք քանդել, պետք է սրանք հեռանան, մասնավորապես՝ ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ինքը պետք է առաջինը հեռանա պատվով, գնա նստի տունը իր ընտանիքի հետ զբաղվի, ոչ թե գա այստեղ շարունակի քանդել երկիրը։ Եթե մենք ուզում ենք կրթությունն ու գիտությունը զարգացնել, ոչ թե պետք է բերենք սարքենք ակադեմիական քաղաք կամ համալսարանները լուծարենք, այլ պետք է կառավարությունը կոչ անի սփյուռքում սովորող, ավարտած, մասնագետ դարձած հայերին և հրավիրի Հայաստան, անպես ինչպես դեռևս վաղ ժամանակաշջանում շատ այլ երկրներ արել են»,- ասաց Պետրոսյանը։
Պետրոսյանի խոսքով՝ եթե ուզում ենք աշխարհի հետ քայլել, պետք է որոշակի բարեփոխումներ անել՝ պահելով հինը և գնալ առաջ։
«Բայց այդ հինը պահելով չի նշանակում, որ պետք է հետ ընկնենք աշխարհից։ Այս շենքն ի՞նչ կապ ունի, որ ուզում են իրեն սարքել գժանոց։ Հյուրանոց սարքելու փոխարեն այս շենքը պետք է զարգացնել՝ օգտագործելով մեր բոլոր հնարավորությունները»,- ասաց Պետրոսյանը։
Անդրադառնալով ֆեյսբուքյան տիրույթում հրապարակված գրառումներին, թե Արցախը կորցնելուց նման ցավ չենք ապրել, քան Կոնսերվատորիան կորցնելուց, ասաց․
«Ֆեյսբուքյան տիրույթը այնքան խայտաբղետ տիրույթ է, այնտեղ կարող են 100-ավոր, 1000-ավոր ադրբեջանցիներ կամ թուրքեր հայկական անվան տակ մի բան գրել և միամիտ ժողովուրդը այդ ամենին հավատում է։ Ազգ, որը 5000 զոհ է տվել Արցախը կորցնելու ժամանակ, չի կարող անտարբեր լինել։ Ուղղակիորեն բոլորը հիմա խորւ սգի մեջ են։ Այդ խորը սգի մեջից պետք է դուրս գալ, թոթափվել, քանի որ տունը բլում է մեր գլխին»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան