ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս ամենը դատարկ տակառ է՝ լցված թուրքական այլասերվածությամբ․ քաղաքացին՝ Կոնսերվատորիայի փակման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում ակտիվ շրջանառվում են լուրեր, որ Երևանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիան փակվում է, սակայն թե՛ Կոնսերվատորիայի ռեկտորը, թե՛ ԿԳՄՍՆ-ն հերքում են այդ փաստը, նշելով, որ վերանորոգվելու է Կոնսերվատորիան։
Կոնսերվատորիայի ֆեյսբուքյան էջում երեկ տարածվել էր հայտարարություն, որում նշված էր, որ այսօր տեղի է ունենալու համակոնսերվատորիական ժողով։
ԶԼՄ-ների մուտքը ժողովին արգելված էր, սակայն Կոնսերվատորիայի բակում հավաքված շատ մարդիկ հայտնեցին իրենց դժգոհությունը։

ArmLur.am-ի հետ զրույցում քաղաքացին, ով եկել էր ի պաշտպանություն Կոնսերվատորիայի, կոչ էր անում, որ այլ քաղաքացիներն էլ միանան այս պաշտպանությանը։
«Ականջներդ բաց, հայրենակից, հերիք է տանը «վեր ընկնես»։ Տիգրան Մեծի բանակները մենք արդեն 2000 տարի չունենք, բայց մենք այսօր կան ինչի՞ շնորհիվ՝ մշակույթի»,- ասաց քաղաքացին։

Քաղաքացին նաև նշեց, որ անգամ թուրքերի երժշտությունը գրել է Կոմիտասը՝ նրանց իսկ խնդրանքով և իր վրդովմունքը հայտնելով ասաց․
«Ա՛յ թուրքի լամուկներ, դուք երբ պետք է հասկանաք, որ այդ թուրքերի երաժշտությունն էլ Կոմիտասը ստեղծեց 15 թվականին, նրանց շատ խնդրելուց հետո։ Այս կառավարություն չեղածը մենակ քանդել կարող է, ի՞նչ ուսանողական քաղաք։ Դա անուն է, որպեսզի մեր նման մարդկանց ուղղակի շարքից հանեն, ուրիշ բան չեմ կարող մտածել։ Այս բոլորը ֆու-ֆու է՝ դատարկ հնչյուն, դատարկ տակառ՝ իր գլխի նման, դատարկ տակառ՝ լցված միայն թուրքական այլասերվածությամբ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս