ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարծում եմ՝ Կոնսերվատորիայով շեղում են ավելի կարևոր հարցերից․ քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում ակտիվ շրջանառվում են լուրեր, որ Երևանի Կոմիտասի անվան Կոնսերվատորիան փակվում է, սակայն թե՛ Կոնսերվատորիայի ռեկտորը, թե՛ ԿԳՄՍՆ-ն հերքում են այդ փաստը, նշելով, որ վերանորոգվելու է Կոնսերվատորիան։
Կոնսերվատորիայի ֆեյսբուքյան էջում երեկ տարածվել էր հայտարարություն, որում նշված էր, որ այսօր տեղի է ունենալու համակոնսերվատորիական ժողով։
ԶԼՄ-ների մուտքը ժողովին արգելված էր, սակայն Կոնսերվատորիայի բակում հավաքված շատ մարդիկ հայտնեցին իրենց դժգոհությունը։

ArmLur.am-ի հետ զրույցում քաղաքացիներից Ալլա Հակոբյանը, ով նույնպես մտահոգված է այս խնդրով, ասաց, որ այսօր Կոնսերվատորիայի բակում է ոչ միայն Կոնսերվատորիայի, այլ առհասարակ մշակույթի համար։

«Մի անձ, ով տառապում է Ֆեոդալի բարդույթներով, նա այսօրվա դրությամբ այնպիսի քաղաքականություն է վարում, որ ուղղակի ոչնչացնում է ոչ միայն արդեն մեր բոլորիս կողմից իմացած բանակը և մնացած ամեն ինչը, այլ արդեն հերթը հասել է ազգի շնչառությանը՝ մշակույթին և սա այն ԲՈՒՀ-ն է, որտեղ երաժշտություն են կրթում, այսինքն Աստծո լեզուն, որովհետև պարտադիր չէ չինարեն իմանաս կամ ճապոներեն, որպեսզի հասկանաս երաժշտությունը»,- ասաց Ալլա Հակոբյանը։
Քաղաքացու կարծիքով՝ այս ամենը արվում է նրա համար, որպեսզի շեղեն մարդկանց ուշադրությունը ավելի կարևոր հարցերից։

«Մենք իրավունք չունենք թույլ տալ, որ ինչ-որ բարդույթներով տառապող մարդիկ, ովքեր բացարձակապես ամեն ինչից են հեռու՝ թե՛ էկոնոմիկայից, թե՛ մշակույթից և գիտությունից, գան ու ինչ ուզեն անեն։ Ես կարծում եմ, որ այսօր Կոնսերվատորիայով մեզ զբաղեցնում են, որ շեղեն ավելի կարևոր հարցերից»,- ասաց քաղաքացին։
Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս