
Քաղաք Ճամբարակի գյուղ Այգուտի բնակիչ Սարմեն Ղուկասյանը խնդրում է հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին լուծում տալ իրենց գյուղում 2021 թվականից առկա ջրագծի հարցը, քանի որ համայնքապետարանը լուծումներ չի տվել և խնդիրը թերի է լուծել։
ArmLur.am-ի հետ զրույցում Սարմեն Ղուկասյանը պատմեց, որ գյուղին ուշադրություն չեն դարձնում և գյուղում խմելու ջուր չունեն և տարբեր տեղերից են բերում խմելու ջուր։ Սարմեն Ղուկասյանը նաև նշեց, որ իրեն զրկել են նաև վարորդական իրավունքից՝ հարձակվելով և բաժին բերման ենթարկելով։
Ղուկասյանի խոսքով՝ նա դեռ հետ չի ստացել իր վարորդական իրավունքը և նրան ուղղորդել են, որ դիմի փաստաբանի օգնությանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան