«ՌԴ-ն ասել է` ՀՀ-ի տարածքը կարմիր գիծ է, բայց չի իրացվել»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը հետաքրքրվեց, եթե ՌԴ-ն չի մանրամասնել և ցույց չի տվել, թե որն է մեր ինքնիշխան տարածքը, ուրիշ ո՞ր երկիրն է ճանաչել: Հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նախ երկար մտածեց, ապա ցույց տվեց քարտեզը և ասաց․
«Սա ՀՀ ինքնիշխան տարածքն է։ Եվրամիությունն է ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը»։
Օգտվելով հարցի իրավունքից շարունակեցինք հետաքրքրվել, թե հայ գերիներին, մասնավորապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերադարձնելու համար ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը, վերջին անգամ ի՞նչ քննարկումներ են եղել։ Նիկոլ Փաշինյանը պատասխանելիս ինչպես միշտ խճճեց ամեն ինչ և հնչեցրեց հետևյալ պատասխանը․
«Գերիների մասով քննարկումներ եղել են այսօր առավոտյան, չեմ կարող ասել ում հետ և ինչ»։
Նիկոլ Փաշինյանի խնդրեց ուղարկել իր նախկին խոսքերը. խնդրանքը կատարված է, հենց ասուլիսի սրահից ուղարկեցինք Նիկոլ Փաշինյանի այս խոսքերը, որպեսզի վարչապետը հիշի, թե մեր երկրի ինքնիշխան տարածքի մասին ինչպես է արտահայտվել 2 տարի առաջ:
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարը պատասխանեց, որ պարտադիր կփոխանցի, կսպասենք արձագանքներին։ Նիկոլ Փաշինյանը, ինչպես շատ դեպքերում, մոռացել էր իր հրապարակային խոսքերը և անհաջող մանևրեց: Իսկ ինչ վերաբերում է գերիներին, ապա այդ մասով էլ պատասխանները հուսադրող չէին, փորձեց գաղտնիության քողի տակ խուսափել հստակ պատասխաններից:
Մանրամասները՝ տեսանյութում:
Էմմա Միքայելյան