Հետո ի՞նչ, որ ասել է. Բոստանջյանը՝ նախարարին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am լրատվականի թղթակիցն այսօր տնտեսագետ Վարդան Բոստանջյանից հետաքրքրվեց` Ռուսաստանի վրա կիրառվող տնտեսական պատժամիջոցներն ինչ ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա:

Պրն. Բոստանջյանն իրեն բնորոշ աշխուժությամբ ու անմիջականությամբ ասաց. «Այնպես եք ասում,  կարծես թե կիրառեցին պատժամիջոցները, հիմա էլ դրանք ազդելու են ՌԴ-ի վրա, և դուք էլ հուզված եք՝ Հայաստանի վրա ազդելու են, թե՝ ոչ»:

Տնտեսագետը հավաստիացրեց` պատժամիջոց չի լինելու, քանի որ պատժամիջոց կիրառողներն իրենք կհայտնվեն վտանգավոր դրության մեջ: «Ցանկացած սանկցիա բումերանգ է, բացի այդ` ՌԴ որոշ պաշտոնյաներ շատ ուրախացել էին, ասում էին` դե կիրառե՛ք: Այսինքն` քաղաքական բնույթի սանկցիաներ կիրառե՛ք, ինչքան ուզում եք: Ինչ վերաբերում է տնտեսական պատժամիջոցներին, դա չի կարող լինել»:

Ինչ վերաբերում է պատժամիջոցների ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա, Բոստանջյանի խոսքով` Հայաստանը փոքր երկիր է, առավել ևս, որ 2013-ին  2012-ի համեմատ 62%-ով նվազել է ներդրումների ծավալը:  «Դե՛, առանց այդ էլ տուժված է էլի մեր երկիրը, էլ ի՞նչ տուժի»,- ասաց տնտեսագետը:

Մեր թղթակիցը հիշեցրեց էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը, թե պատժամիջոցները կունենան իրենց ազդեցությունը մեր երկրի տնտեսության  վրա: «Դե՛, հետո ինչ, որ ասել է, ես էլ ձեզ հակառակ բանն եմ ասում, հանգի՛ստ եղեք»,- եզրափակեց  պրն. Բոստանջյանը:




Լրահոս