
Բաքվում մարտի 15-ին տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի, Հաքան Ֆիդանի և Իլյա Դարչիաշվիլու եռակողմ հանդիպումը՝ հայտնում են ադրբեջանական աղբյուրները:
Նախորդ ամիս Անկարայում Դարչիաշվիլու և Ֆիդանի հանդիպման ժամանակ հայտարարվել էր, որ մարտին տեղի կունենա երեք երկրների արտգործնախարարների հանդիպում: