Տրանսպորտը կթանկանա. ավագանին ընդունեց նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաստատվել են մայրաքաղաքում հանրային տրանսպորտի ուղեվարձի նոր սակագները. Երևանի ավագանին ընդունեց որոշումը։ Կողմ էր ավագանու 32, դեմ՝ 2 անդամ։ Ավագանու «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը։

Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի նոր սակագները կգործեն սեպտեմբերի 1-ից։

Ըստ ավագանու որոշման սահմանվել են ուղեվարձի հետևյալ սակագները՝

30 օրվա համար 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

90 օրվա համար 23600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

365 օրվա համար 88000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։

Մինչև սեպտեմբեր ավագանու որոշմամբ կսահմանվի նաև արտոնություններից օգտվելու իրավունք ունեցողների ցանկը։




Լրահոս