Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) թարմացրել է ազատ ոճի ըմբիշների դասակարգման աղյուսակը։
Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը 57 կգ քաշային կարգում բարձրացել է երկրորդ տեղ և զիջում է միայն սերբ Ստևան Միչիչին։
65 կգ քաշային կարգի վարկանիշային աղյուսակը գլխավորել է 2023թ․Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանը։
70 կգ քաշային կարգի դասակարգման առաջատար է դարձել Եվրոպայի նորընծա չեմպիոն Արման Անդրեասյանը։
Մյուս քաշային կարգերի թոփ-10-ում Հայաստանը ներկայացուցիչ չունի։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներից այս ամռանը Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր ունեն Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը։