Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ քոլեջի 18-ամյա ուսանողի սպանության դեպքով կա ենթադրյալ հանցագործը, որին իրավապահները դեռ փնտրում են:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ մինչ այս դեպքը կողմերի՝ մահացած 18-ամյա տղայի եւ սպանությունը կատարողի միջեւ տեւական ժամանակ տարաձայնություններ են եղել։ Վերջիններիս միջեւ այս դեպքից առաջ ծեծկռտուք է եղել:
Եվ ահա հերթական վեճն էլ ճակատագրական է դարձել 18-ամյա տղայի համար։
Իսկ ուր են նայել իրավապահները կամ բուհի ղեկավար կազմը, ինչու տղաների միջադեպերը կանխելու համար քայլեր չեն իրականացրել, հուսանք կպարզի քննությունը։
Նշենք, որ Shamshyan.com-ը գրել էր, որ մարտի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մամիկոնյանց փողոցում գործող Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել և կա դանակահարված երեխա, որի կյանքը փրկել չի հաջողվել։
Քնար Մանուկյան