Զեղչված սակագներով Swift փոխանցումներ ԱՄԷ՝ նոր ակցիա Հայէկոնոմբանկից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայէկոնոմբանկը հայտարարում է գարնանային ակցիա` զբոսաշրջության նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնողների համար:

Դեպի ԱՄԷ դիրհամով և դոլարով տուրիստական նպատակով Swift փոխանցումները հասանելի են հատուկ սակագնով՝ 10,000 ՀՀ դրամ: Անհրաժեշտ է կատարել առնվազն 2,000 դոլարի կամ համարժեք դիրհամի փոխանցում:

Դուք ունեք հնարավորություն վճարելու ցանկացած տուրիստական ամրագրման համար հյուրանոցի, շրջագայության, մեքենայի կամ անշարժ գույքի վարձակալության և այլն՝ խուսափելով արտարժույթի փոխանակման ժամանակատար և ծախսատար գործընթացից:

Առաջարկը գործում է մարտի 12-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ:

Մանրամասների համար այցելեք Հայէկոնոմբանկի կայքէջ` https://www.aeb.am/hy/swift-akcia:




Լրահոս