
Հայկական «Շիրակ ավիա» ավիաընկերությունը այս տարվա մարտի 31-ից կսկսի իրականացնել թռիչքներ՝ Երեւան-Տյումեն ուղղությամբ։ Այս մասին հայտնում է «Ռոշչինո» օդանավակայանի մամուլի ծառայությունը։ Համաձայն օդանավակայանի չվացուցակի, թռիչքները կիրականացվեն մարտի 31-ից մինչեւ հոկտեմբերի 26-ը։
Երեւանից օդանավը օդ կբարձրանա առավոտյան ժամը 9։30-ից, Տյումենից՝ 15։10-ին։ Թռիչքի տեւողությունը՝ 3 ժամ 40 րոպե է։ Մեկ ուղղությամբ տոմսի արժեքը մոտ 11 հազար ռուբլի է, կամ 48,5 հազար ՀՀ դրամ։