Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է աշխատանքի նախարարությանը ամենասեղմ ժամկետում բարձրացնել ղրիմցիների թոշակը՝ հավասարեցնելով այն ՌԴ քաղաքացիների թոշակին. այսպիսով՝ ինքնավար մարզի բնակիչների թոշակը կարող է կրկնակի բարձրանալ. գրում է Itar-tass-ը:
«Ռուսաստանի բոլոր քաղաքացիները պետք է ապրեն հավասար պայմաններում, և ամեն ինչ տանում է դրան: Շուտով կավարտվի նաև իրավաբանական գործընթացը: Թե ինչպես կանեք դա, ձեր գործն է: Պետդումայի պատգամավորների հետ մտածե՛ք ուղիներ և արե՛ք դա: Եվ մի՛ հետաձգեք, կատարե՛ք ամեն ինչ արագ»,-ասել է Պուտինը՝ խոսքն ուղղելով աշխատանքի նախարար Մաքսիմ Տոպիլինին: