Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ակնկալում է հյուրընկալել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Թուրքիայում մարտի 31-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո։
«Մենք շարունակում ենք երկխոսությունը Սև ծովում մեր երկու հարևանների հետ: Անցյալ ուրբաթ (մարտի 8-ին) Ստամբուլում մենք ընդունեցինք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, իսկ ընտրություններից հետո (Թուրքիայում) մենք կընդունենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին», – ասել է Էրդողանը օտարերկրյա դեսպանների հետ հանդիպմանը:
Նա նաև ասել է, որ ուկրաինական հակամարտությունը կարգավորելու »խաղաղ ծրագրերը, որոնք հաշվի չեն առնում Ռուսաստանին, արդյունք չեն տա»։