Մեկ ամսվա ընթացքում օրը 2 անգամ օգտվողների համար մեկ ուղևորության արժեքը դառնում է 146 դրամ, 4 անգամի դեպքում՝ 73 դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու «Քաղաքացիկան պայմանագիր» խմբակցության անդամ Զարուհի Աղաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է միասնական տոմսային համակարգի մանրամասները․

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

1. Արդյո՞ք պետք էր վերանայել տրանսպորտի սակագինը 30 տարի անց։

Միանշանակ այո, քանի որ Երևանի տրանսպորտային համակարգը այսօր ներառում է ոչ թե գազելներ և ռաֆեր, այլ գերմանական և չինական արտադրոթյան ավտոբուսներ, տրոլեբուսներ որոնց տեխնիկական սպասարկման համար նախատեսված ծախսերը տրամաբանորեն այլ են և որոնց քանակը շարունակաբար ավելացվում է և արդիականցվում:

2. Արդյո՞ք հաճախակի օգտվող մեր քաղաքացիների համար տրանսպորտի գինը դառնում է 300 դրամ։

Իհարկե ոչ՝ օրինակ 8800 դրամանոց փաթեթ գնելու դեպքում մեկ ամսվա ընթացքում օրը 2 անգամ օգտվողների համար մեկ ուղևորության արժեքը դառնում՝ 146 դրամ, իսկ օրը 4 անգամ օգտվողների համար մեկ ուղևորության արժեքը դառնում է՝ 73 դրամ, այսինքն ոչ թե թանկանում է այլ էժանանում:

3. Արդյո՞ք այս համակարգը հեշտացնելու է քաղաքում տեղաշարժվելը։

Միանշանակ այո՝ քանզի Ա կետից Բ կետ հասնելու համար, քաղաքացին ստիպված չի լինելու երկար սպասել մեկ տրանսպորտի, այլ ունենալու է ՝հնարավորություն տեղփոխով ավել արագ հասնելու և հավելյալ դրա համար չվճարելու, քանի որ գնված փաթեթը տալիս է 30 օր անսահմանափակ երթևեկելու հնարավորություն: Այս դեպքում լուծվելու է նաև որոշ տրանսպորտային գծերի գերծանրաբեռնվածությունը:

4. Արդյո՞ք կան խմբեր որոնց համար դժվար է վճարել մեկ ուղևորության համար 146 դրամ:

Միանշանակ այո և այդ պատճառով էլ Երևանի ավագանին մինչև սեպտեմբեր ձեզ է ներկայացնելու այն բոլոր արտոնյալ խմբերի համար նախտեսված փաթեթը ըստ որի բոլոր այդ թիրախային խմբերը երթևեկելու են անհամեմատ մատչելի գներով կամ անվճար :

5. Ադյո՞ք հազվադեպ տրանսպորտից օգտվող քաղաքացիները կամ զբոսաշրջիկները պետք է երևեկեն ավելի թանկ սակագնով:

Մինաշնակ այո՝ այսպիսի պրակտիկա է գործում աշխարհի բոլոր երկրներում և այդ հեվելյալ գումարները հնարավորություն են տալիս արտոնություններ տրամադրել այն մարդկանց համար, որոնց համար այդ 146 դրամը իրոք բեռ է:

Եվ վերջում հավելեմ, տրանսպորտի գինը վերանայվել է ՝ 10 տարի անց քաղաքային հաջորդ իշխանությունների նորից կոլապսի առջև չկանգնեցնելու , այսօր առկա ստվերը վերացնելու և իհարկե տրանսպորտային համակարգի զարգացումը շարունակական դարձնելու նպատակով:

Որոշումը ուժի մեջ է մտնելու Սեպտեմբերի 1-ից արտոնությունների փաթեթի հետ միասին:




Լրահոս