
«Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական յութուբյան ալիքում հրապարակվել է Հայաստանը ներկայացնող «ԼադաՆիվա» խմբի երգը:
«Ժակո» անվանմամբ երգը վերահաստատում է ազատ լինելու և մտածելու երգչուհու իրավունքը:
Մամլո հաղորդագրության համաձայն՝ երգը հաղորդագրություն է՝ ուղղված ինքն իրեն և աշխարհի բոլոր փոքրիկ Ժակոներին, որ ընդունեն իրենց իրական, վայրի, անբռնազբոս ես-երն ու գտնեն իրենց կոչումը, ինչպես Ժակլինն է արել իր արվեստի շնորհիվ։ Այն հրավեր է՝ վեր կենալու ու պարելու՝ չմտածելով, թե մարդիկ ինչ կասեն։
Տեսահոլովակում, որը նկարահանվել է Դիլիջանում, փորձել են փարաջանովյան շնչով ներկայացնել Լադանիվայի յուրօրինակ և միջմշակութային արվեստն ու այնպես անել, որ ամեն դետալ լինի հայկական։
Հուրի Բաղդասարյան