Ահազանգ. Հայկ Հովսեփյան 11 հասցեի ավտոտնակները քանդում են. ինչ է կառուցվելու դրանց փոխարեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ահազանգ է ստացել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Հայկ Հովսեփյան 11 հասցեի բնակիչներից: Խնդիրը նրանում է, որ բնակիչներին առանց նախապես ծանուցելու քանդում են նրանց ավտոտնակները:

ArmLur.am-ի հետ զրույցում բնակիչները պատմում են՝ «Եկել են անօրինական, առանց որոշման, առանց ծանուցման, առանց հատակագծի ներկայացման, ամբողջ բակի տնակները քանդել են, որոնք պայմանագիր ունեին կնքած ժեկի հետ, լվացքի պարաններն են քանդած, առաջին հարկի ռեշոտկաններն են քանդում և թաղապետը ամոթաբար ասում է՝ «ես տենց եմ ուզում»:Միայն էս բակն են քանդում, ուրիշ ոչ մի բակի տնակներ չեն քանդում: Արդեն ահագին քանդել են: Անօրեն մտել ու տենց բաներ են անում»:

Բակ եկած մարդիկ բնակիչներին ներկայացել են որպես քաղաքապետարանի և թաղապետարանի աշխատակից:

Բնակիչների խոսքով՝ Եղբայրության 19, Մանազյան 32, Հայկ Հովսեփյան 11 շենքերը կանգած են ավտոտնակների քանդման վտանգի առաջ:

ArmLur.am-ը կապ հաստատեց Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի հետ, հասկանալու համար ի՞նչն է պատճառը ավտոտնակների քանդման և ինչո՞ւ նախապես չեն ծանուցվել քաղաքացիները.

«Այդտեղ մարդիկ կան, որ ընդհանրապես ավտոտնակ չունեն, ովքեր որ թուղթ ունեն, տեղեկացնում ենք, որ հանում ենք (ապօրինի տեղադրված ավտոտնակների մասին է խոսքը): Ժամանակին դրված է եղել, մենք չենք հանել պայմանով ` մինչև կբարեկարգենք»:

Նրա խոսքով՝ ավտոտնակների փոխարեն կառուցվելու է խաղահրապարակ:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս