Այդ տարածքները տալու դեպքում Իջևան-Բերդ այս գործող ճանապարհը վտանգվելու է. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ մարտի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Ներքին Ոսկեպար՝ Աշաղը Աքսիպարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-աթայի հռչակագրի համաձայն:

Լրագրող Թաթուլ Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ նկատել է, թե ինչպես է այդ հատվածում տեխնիկա աշխատում:

ArmLur.am-ը կապ հաստատեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով.

«Նիկոլ Փաշինյանը կոպիտ սխալ է թույլ տալիս, որովհետև այդ 4 ոչ անկլավային գյուղերը այո եղել են խորհրդային Ադրբեջանի կազմում, բայց այդ նույն խորհրդային սահմանները Ադրբեջանը բազմաթիվ տեղերից հատել է, ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք:

Այսինքն՝ եթե ադրբեջանցիները ասում են, որ խորհրդային սահմաններով մերն է, ուրեմն պիտի ընդունեն նաև, որ խորհրդային սահմաններում իրենք ներխուժել են և՛ Ջերմուկի ուղղությամբ, և՛ Ներքին Հանդի, և՛ Գեղարքունիքի ուղղությամբ:

Եթե պահանջում են, որ հայկական զորքերը դուրս գան այդ 4 գյուղերից, իրենք էլ պիտի զուգահեռաբար դուրս գան 31 հայկական տարածքներից և Նիկոլ Փաշինյանը պարտավոր էր պնդել դա»:

Քաղաքագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց միակողմանի զիջումներ անել, ընդ որում Ադրբեջանը իր կողմից հայտնել է, որ զիջումներ չի անելու և Ադրբեջանը, օգտվելով դրանից, ոչ միայն ավելի է կոշտացրել իր դիրքորոշումը, այլև ռազմավարական դիրքեր է ձեռք բերելու Տավուշի ուղղությամբ: Իր կոշտ դիրքորոշումը վկայում է այն մասին, որ նրանք ոչ թե խաղաղություն են ուզում, այլ պատրաստվում են պատերազմի:

Մեր Ներքին Ոսկեպարի թղթակիցը պատմում է, որ տեղի բնակիչների մոտ միայն անորոշություն է, տագնապ , տխրություն, սպասում:

«Մենք այնտեղ շատ տարածքներ ունենք, որոնք գտնվում են Ադրբեջանի զինուժի վերահսկողության տակ: Դա նոյեմբերի 9-ի կապիտուլացիայի սկզբնական տարբերակում եղել է այդ գյուղերի վերադարձում, հետաձգեցին հիմա էլ միանգամից չեն տալիս՝ 2 մասից են տալիս, այսինքն՝ 4 գյուղ, որոնք անկլավ չեն, հետո մյուս 4 գյուղը, որից 3-ը անկլավ են: Հիմա ճանապարհ է վտանգվել ու հետո գազատարի խնդիր է առաջանալու, բնակիչների տեղաշարժի խնդիր է առաջացնելու այնտեղ: Այդ տարածքները տալու դեպքում Իջևան-Բերդ այս գործող ճանապարհը վտանգվելու է»,-ասում է մեր թղթակիցը:

Քաղաքագետների կարծիքով՝ Հայաստանում պետք է կառուցվի կամուրջ՝ Կիրանց-Աճարկուտ հատվածում, Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի Ոսկեպարի հատվածում, առնվազն երկու տեղում փոխի ուղին և մինչև 100 մետր քաշի ՀՀ խորք:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս