
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ՔՊ-ական համայնքապետ Թովմաս Շահվերդյանին մի քանի անգամ կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Ինչ գործի շրջանակում` մեղադրյալի, թե վկայի կարգավիճակով, չհաջողվեց պարզել։ Շահվերդյանն այս պահին գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում։
Ավելի վաղ գրել էինք, որ գործընթաց է սկսվել Արագածոտնի մեկ այլ համայնքապետի` Ապարանի ղեկավար Կարեն Եղիազարյանի նկատմամբ, որից ուզում են վերցնել «Գնթունիքը», մի շարք այլ գույքեր։ Եղիազարյանին նաեւ մեղադրում են ապօրինի ձեռնարկատիրության, պաշտոնի չարաշահման եւ հափշտակության մեջ: Նաեւ ստուգումներ են անում ընտանիքին պատկանող բիզնեսներում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։