Այսօր ԿԳՄՍՆ շենքի դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի, քանի որ Կոնսերվատորիայի աշխատակիցներից շատերը, մշակույթի այլ գործիչներ պնդում են, որ այն փակվելու է։
ԿԳՄՍՆ շենքի բակում հավաքված մարդիկ պահանջում են նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։
Նշենք, որ այսօր Կոնսերվատորիայի շենքում վաղ առավոտից տեղի է ունեցել ստորագրահավաք՝ ընդդեմ բուհը հետագայում «Ակադեմիական քաղաք» տեղափոխվելուն։
Նաև նախաձեռնվել է օնլայն ձևաչափով ստորագրահավաք, որին կկարողանան միանալ նաև արտերկրից։
ArmLur.am-ը զրուցել է «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու է մասնակցում այս հավաքին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան