Սան Դիեգոյից Վաշինգտոն չվերթի ուղևորը թռիչքի ժամանակ փորձել է ներխուժել օդաչուների խցիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սան Դիեգոյից Վաշինգտոն չվերթի ժամանակ օդաչուների խցիկ ներխուժած ուղեւորին սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում։ Այս մասին հայտնում է PYOK պորտալը։

Միջադեպը տեղի է ունեցել Alaska Airlines ավիաընկերության՝ Սան Դիեգոյից Վաշինգտոն չվերթի ժամանակ, երբ ուղևորներից մեկը փորձել է ներխուժել օդաչուների խցիկ։ Նաթան Ջոնս անունով մի տղամարդ մի քանի անգամ ոտքի է կանգնել, ագրեսիվ վարք դրսևորել և բղավել, որ պետք է մտնի խցիկ՝ ստուգում իրականացնելու համար։

Բորտուղեկցորդուհիները փորձել են կանգնեցնել ուղևորին, այլ ճանապարհորդների օգնությամբ կապել են նրան և նստեցրել աթոռին։ Վաշինգտոնում վայրէջք կատարելուց հետո 20-ամյա ամերիկացուն բերման են ենթարկել։ Տղամարդուն կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում։




Լրահոս